211652_close_icon
views-count19084 դիտում article-date 21:09 09-07-2019

Վրաստանի իրավապահները ՀՀ քաղաքացուն արդեն 20 օր է, չեն թույլատրում հայրենիք վերադառնալ. Թբիլիսիում ՀՀ դեսպանատունը լռում է

2019թ. հունիսի 27-ին Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը հայտարարություն էր [url=https://shamshyan.com/hy/article/2019/06/27/1128491/]տարածել[/url], որում նշված էր. «Հայտնում ենք, որ հունիսի 24-ին ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով ձերբակալված ավտոբուսի վարորդն արդեն ազատ է արձակվել։ Սույն գործով ձերբակալվել է ավտոբուսի ուղևորներից մեկը, ում արդեն մեղադրանք է առաջադրվել։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի պատկան մարմինների հետ և վերոնշյալ գործի առնչությամբ հանդես կգա հավելյալ հայտարարություններով»,- ասվում է հայտարարության մեջ: Իրականում այս պատմությունն այսքանով չի ավարտվել: Ավտոբուսի վարորդը՝ Արտյոմ Խաչատրյանը, առ այսօր Վրաստանում է և զրկված է Հայաստան վերադառնալու հնարավորությունից: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցի հետ զրույցում Արտյոմի եղբայրը՝ Ջոն Խաչատրյանը, պատմեց հետևյալը. «Մոտ 20 օր առաջ Մոսկվա-Երևան ուղևորատար ավտոբուսը Լարսում ստուգելիս, վրաց սահմանապահները ավտոբուսում ուղևորների իրերի զննություն կատարելիս խաղալիք են գտել, որի մեջ հայտնաբերել են մոտ 500 գրամ «հերոին» տեսակի թմրանյութ: Սահմանապահները բերման են ենթարկել կասկած հարուցած ուղևորներից մեկին՝ Վ.Ղ-ին և ավտոբուսի վարորդին, որն իմ եղբայրն է՝ Արտյոմ Խաչատրյանը: Վրաստանում ՀՀ դեսպանատան աշխատակցները ժամանել են Լարս, և նրանց միջնորդությամբ Վ.Ղ-ին ազատ են արձակել, իսկ ահա ավտոբուսի վարորդը մնացել է պահվել: Հետաքննության ընթացքում վրաց իրավապահները Մոսկվայից տեսախցիկների ձայնագրություններ են ստացել, որից հստակ երևում է, թե ինչպես են երկու հոգի այդ խաղալիքը ուղևորատար ծառայություններ իրականացնող ընկերության գրասենյակ բերում, հանձնում գրասենյակի աշխատակիցներին, որպեսզի ավտոբուսով այն տեղափոխեն Երևան: Երևում է նաև, այդ երկու հոգուց մեկը ավելի ուշ ավտոբուս է նստում: Երևի խաղալիքին տիրություն անելու և Երևան հասցնելու համար: Այսքան ապացույցներ հավաքելով վրաց իրավապահները եղբորս ազատ են արձակում, իսկ Վ.Ղ-ին կալանավորում են: Բայց մինչև հիմա եղբորս անձնագիրը չեն տալիս, արդեն 20 օր, բերում են տարբեր պատճառաբանություններ՝ շուտով կտանք, քննությունն ավարտվում է, դատախազը տեղում չէ, քննիչը այստեղ չէ, ու այսպես եղբայրս 20 օր անտեր ու դուրս Վրաստանում է: Եվ մեր դեսպանատունը այնտեղ ոչ մի քայլ չի ձեռնարկում այդ ուղղությամբ, զանգում ենք, հեռախոսազանգերին չեն պատասխանում: Մինչդեռ դեսպանատան խնդիրը պետք է լիներ եղբորս օգնություն ցուցաբերելը, որպեսզի նա օր առաջ Հայաստան վերադառնար: Եղբայրս էլ վրաց իրավապահներին հայտնել էր, որ նախաքննությունից չի խուսափում, պատրաստ է ցանկացած պահի ներկայանալ քննության, սակայն վրացիները. անձնագիրը չեն տալիս ու վերջ»: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը հետամուտ է լինելու, որպեսզի Արտյոմ Խաչատրյանի՝ Հայաստան վերադառնալու հարցը հրատապ կարգով լուծում ստանա: Հուսով ենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և Վրաստանում Հայաստանի դեսպանատունը ի վերջո կկատարեն իրենց բուն պարտականությունները՝ այն է. ՀՀ բոլոր քաղաքացիների շահերը արտերկրում պաշտպանելը: [color=#CC0000]Խնդրի վերաբերյալ SHAMSHYAN.com-ին պարզաբանում է ուղարկել ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը, որը ներկայացնում ենք ստորև. Հունիսի 24-ին ռուս-վրացական սահմանով անթույլատրելի բեռ տեղափոխելու կասկածանքով Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում կանգնեցվել էր հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսը։ Խոշոր չափով ծանր թմրանյութ տեղափոխելու համար նախ ձերբակալվել էր ավտոբուսի վարորդ Արտյոմ Խաչատրյանը, ապա հարցաքննվելուց հետո նա ազատ էր արձակվել, իսկ նրա փոխարեն ձերբակալվել էր ավտոբուսի ուղևորը։ Արտյոմ Խաչատրյանից վրացի իրավապահները վերցրել էին նրա անձնագիրը, որպեսզի նա մնա Վրաստանում և որպես գործով անցնող կարևորագույն անձ հարկ եղած դեպքում հարցաքնվվի և վկայություններ տա։ Հաշվի առնելով ԶԼՄ-ների մեծ հետաքրքրությունը գործի և դրանում դեսպանության ներգրավվածության վերաբերյալ՝ հայտնում ենք, որ դեսպանությունը արդեն 16 օր է անմիջական կապ է պահպանում Արտյոմ Խաչատրյանի հետ։ Դեպքից երեք օր անց նրան հրավիրել ենք դեսպանություն, որտեղ նա հանդիպել է դեսպանին և ներկայացրել հարցը։ Նրան առաջարկվել է ֆինանսական օգնություն, որից նա հրաժարվել է։ Այնուհետև դեսպանությունը գրությամբ դիմել է Վրաստանի ԱԳՆ՝ դրան կցելով Վրաստանի դատախազություն ուղարկված բողոքը, որպեսզի ՀՀ քաղաքացու անձնագիրը հնարավորինս արագ ետ վերադարձվի։ Դեսպանության իրավաբանը ամենօրյա ռեժիմով կապ է պահպանում գործով զբաղվող քննիչի և դատախազի հետ։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արտյոմ Խաչատրյանը գործով անցնող կարևորագույն անձ է և վկա։ Եվ գործի շրջանակներում ամենօրյա ռեժիմով հարցաքննություններ են ընթանում, որպեսզի պարզվի, թե ով էր արգելված բեռն անցկացնողը։ Դեսպանությունը շարունակում է մշտական կապ պահպանել և՛ Արտյոմ Խաչատրյանի, և՛ Վրաստանի իրավապահ մարմինների հետ, որպեսզի օրենքով սահմանված կարգով, ամենասեղմ ժամկետում նրա անձնագիրը վերադարձվի։ Վրաստանում ՀՀ դեսպանությունն իր կարևորագույն առաջնահերթությունն է համարում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերի պաշտպանությունը Վրաստանի տարածքում և այդ ուղղությամբ իրականացնում է հնարավոր ամեն քայլ։[/color]

Նմանատիպ նյութեր