հիմնական կայք
Լրահոս

Արցախի ԱԺ-ում ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներ են անցկացվել արտախորհրդարանական ուժերի մասնակցությամբ

Արցախի ԱԺ-ում ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներ են անցկացվել արտախորհրդարանական ուժերի մասնակցությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հուլիսի 9-ին արտախորհրդարանական 10 ուժերի մասնակցությամբ քննարկվել է Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի նախագիծը:


Բացելով հանդիպումը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին հրավերն ընդունելու համար և ընդգծել երկրի համար նման կարևոր փաստաթղթի շուրջ քննարկումների կազմակերպումը՝ ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին համապատասխան օրենսգիրք ունենալու առումով:

Աժ նախագահը նաև նշել է, որ հունիսի 27-ի հերթական նիստում Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Արցախի Հանրապետության ընտրական օրենսգիրքը և երկրորդ ընթերցումից առաջ նման ձևաչափով քննարկումների անցկացումը հնարավորություն կտա հավաքագրել ոչ միայն խորհրդարանական, այլև՝ արտախորհրդարանական ուժերի առաջարկները և ներկայացնել կառավարություն:

Այնուհետև Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը ներկայացրել է նոր ընտրական օրենսգրքի նախագծի հիմնական ուղղությունները, նորամուծությունները և փոփոխությունները, որից հետո արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները առաջադրել են հարցեր և հանդես եկել առաջարկություններով:

Երկրորդ ընթերցումից առաջ առաջարկությունների ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 11-ն է:

Քննարկմանը մասնակցել են նաև խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներ:


Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք