211652_close_icon
views-count8352 դիտում article-date 18:00 09-07-2019

Դա, իմ խորին համոզմամբ, շատ օգտակար կլինի ընտրողների համար եւ թույլ կտա խուսափել տարբեր թյուրիմացություններից.Դավիթ Բաբայան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ, Այսօր՝ հուլիսի 9-ին, խորհրդարանական եւ արտախորհրդարանական այլ ուժերի ներկայացուցիչների հետ մասնակցեցի Ազգային ժողովում նոր ընտրական օրենսգրքի նախագծի քննարկմանը: Քննարկումն անցել է բավականին ակտիվ: Արցախի պահպանողական կուսակցության անունից կատարել եմ մի շարք առաջարկներ. 1. ընտրությունների ժամանակ քվեաթերթիկներում եւ ընտրական տեղամասերում յուրաքանչյուր քաղաքական ուժի անվան հետ զուգահեռ տեղադրել ոչ միայն տվյալ ուժի կուսակցական ցուցակի առաջին եռյակում ընդգրկված մարդկանց անուն-ազգանունները, այլ նաեւ նրանց լուսանկարները: Դա, իմ խորին համոզմամբ, շատ օգտակար կլինի ընտրողների համար եւ թույլ կտա խուսափել տարբեր թյուրիմացություններից: 2. ընտրությունների ժամանակ թույլ չտալ ընտրախուց մտնել հեռախոսներով եւ այլ տեսաձայնագրիչ սարքերով: Դա թույլ կտա խուսափել բազմաթիվ շահարկումներից եւ անհատի կամարտահայտության ազատության վերաբերյալ ավելորդ կասկածներից: 3. ընտրական հանձնաժողովների վերապատրաստման դասընթացներին հնարավորություն ընձեռել նաեւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին որպես դիտորդ մասնակցելու համար: Բոլոր առաջարկներն արդեն իսկ գրավոր ուղարկել եմ Ազգային ժողով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր