211652_close_icon
views-count50431 դիտում article-date 18:40 09-07-2019

Նոր մանրամասներ երեկ Աշտարակում տեղի ունեցած կրակոցի դեպքից. Ճանապարհային ոստիկանների կողմից վնասազերծված զինված քաղաքացին «Փարվանա» անվտանգության բաժնի պետն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ ՝ հուլիսի 8-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարկել Արագածոտնի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք կրակոցի դեպքի մասին: Ինչպես հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ Երևանյան փողոցում Աշտարակի ավտոկայանի հարևանությամբ վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի բնակիչներ, 52-ամյա Դավիթ Սաֆարյանի, 39-ամյա Վահե Սաֆարյանի և 2 այլ անձանց միջև, որի ժամանակ Դ. Սաֆարյանը իր մոտ եղած գազային ատրճանակից կրակել է վիճաբանողների ուղղությամբ, ովքեր դիմել են փախուստի, իսկ այդ պահին նշված վայրում գտնվող ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Արմեն Զաքարյանն ու Նորայր Թադևոսյանը վնասազերծել զինաթափել են Դ. Սաֆարյանին ու Վ. Սաֆարյանի հետ նրանց բերման են ենթարկել ոստիկանության Աշտարակի բաժին: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ փախուստի դիմած անձինք եղել են ՌԴ քաղաքացիներ, 39-ամյա Սևակ Մանուկյանը և Երևան քաղաքի բնակիչ, 35-ամյա Զորիկ Մանուկյանը: Մինչ դեպքի վայրում Աշտարակի հետաքննիչը զննություն էր կատարում, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, ոստիկանութան Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Երևան քաղաքի Վրացական փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել են Զ. Մանուկյանին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին, այնուհետև ոստիկանների ձեռնարկված օպերատիվ –հետախուզական և տարված բացատրական աշխատանքների արդյունքում Աշտարակի ոստիկանություն է ներկայացել Ս. Մանուկյանը: Վերջիններս կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց են թողնվել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է նաև որ Infiniti -ն, որի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր, պատկանում է Վ. Սաֆարյանին, իսկ գազային ատրճանակը՝ Դ. Սաֆարյանին, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աշխատում է «Փարվանա» ՈւՎԿ անվտանգությունում՝ որպես բաժնի պետ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/08/1129409/?fbclid=IwAR1lzjJtU-KpfVvE8mzbA3A7fklbCKPUEDZx--dD9WdPQoAW2bWiMjwduGs]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 8-ին վիճաբանություն-ծեծկռտուք-կրակոց էր հնչել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Արմեն Զաքարյանն ու Նորայր Թադևոսյանը Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում կանխել էին վիճաբանություն-ծեծկռտուքը։ Ճանապարհային ոստիկանները ծառայություն կատարելու ժամանակ նկատել էին, որ նշված փողոցում ավտոկայանի մոտ մի քանի քաղաքացիներ իրար հետ վիճում են և միմյանց փոխադարձ հարվածեր հասցում։ Ճանապարհային ոստիկանները, ճիշտ կողմնորոշվելով, հասցրել են նրանցից 3-ին վնասազերծել, որոնցից 1-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոց էր արձակել։ Բարեբախտաբար, Ա․ Զաքարյանը կարողանում է գրագետ ձևով վնասազերծել զինված քաղաքացուն, պառկացնելով ասֆալտին, որից հետո Ն․ Թադևոսյանը իրավիճակի մասին կապով տեղեկությունը փոխանցում է վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանին ու դասակի հրամանատար Հրանտ Գալստյանին, ովքեր էլ Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խմբի հետ ժամանելով դեպքի վայր, 3 հոգուն բերման են ենթարկում Ոստիկանության Աշտարակի բաժին։ Աշտարակի բաժին է տեղափոխվում նաև INFINITI մակնիշի 36 AM 794 համարանիշի ավտոմեքենան, որի վրա հայտնաբերվում են արնանման հետքեր։ Իսկ մյուս ավտոմեքենան դիմում է փախուստի։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առջև խոսել, մատնացույց անելով Ա․ Զաքարյանին ու Ն․ Թադևոսյանին, ասում էին․ «Էն որ ասում են՝ «ճստիկ, բայց պստիկ է», էս ԳԱԻ 2 տեսուչների համար է ասված։ Մի քանի տաք գլուխներ իրար հետ վիճում էին, իրար տփում էին։ Լավ ա՝ ԳԱԻ տեսուչներն էդ պահին նկատեցին ու կարողացան գրագետ ձևի վնասազերծել։ էլի լավ ա, որ կրակոցի ժամանակ մարդ չտուժեց։ Թե ինչ ունեին իրար հետ կիսելու, չգիտենք։ Երևի՝ օրգաններ կպարզեն»։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր