211652_close_icon
views-count2153 դիտում article-date 17:38 09-07-2019

Մինո Ռայոլա. Ցավոք սրտի, «Մանչեսթեր Յունայթեդը» չի պաշտպանում Պոգբային

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան մեկնաբանել է ֆուտբոլիստի ապագան: «Պոգբան ոչ մի վատ բան չի արել, նա հարգալից է և բոլոր առումներով իրեն պրոֆեսիոնալ է պահում: «Մանչեսթեր Յունայթեդը» վաղուց գիտի նրա տրամադրվածությունը: Ցավալի է, որ մարդկանց դուր է գալիս առանց ճիշտ տեղեկություն ունենալու քննադատել Պոլին: Ցավոք սրտի, ակումբը ոչինչ չի ձեռնարկում դրա դեմ: Հուսով եմ, շուտով մենք բոլոր կողմերի համար ընդունելի որոշում կկայացնենք», ասել է Ռայոլան: Նշվում է, որ Պոգբան ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»: Նրան ցանկանում են ձեռք բերել «Ռեալն» ու «Յուվենտուսը»:

Նմանատիպ նյութեր