211652_close_icon
views-count2902 դիտում article-date 16:25 09-07-2019

Սթարիջի տունը թալանել են. նա պատրաստ է ցանկացած գումար վճարել շան համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Լիվերպուլի» նախկին հարձակվող Դենիել Սթարիջի տունը Լոս-Անջելեսում թալանել են: Ֆուտբոլիստի բնակարանից տարել են մի քանի պայուսակ և շանը: Անհայտ անձինք տուն էին ներխուժել՝ կոտրելով ետնամուտքի դուռը: «Ինչ որ մեկը Լոս-Անջելեսում ներխուժել է իմ տուն և առևանգել շանս: Լսեք, եթե որևէ մեկը գիտի, թե ով է դա արել, ես ձեզ կվճարեմ ցանկացած գումար, լուրջ եմ ասում: Ցանկանում եմ իմանալ, թե ով է ինձ թալանել, ինչ է տեղի ունեցել: Ինչու են իմ շանը տարել: Խնդրում եմ, գտեք իմ շանը, ես ցանկացած գումար կվճարեմ, ես լուրջ եմ ասում», ասել է Սթարիջը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր