211652_close_icon
views-count7412 դիտում article-date 15:51 09-07-2019

Լեհաստանում զոհվել է Ռուսաստանի ձեռագնդակի հավաքականի 20-ամյա խաղացողը

Լեհաստանում զոհվել է Ռուսաստանի լողափնյա ձեռագնդակի հավաքականի 20-ամյա խաղացող Եկատերինա Կորոլյովան: Ողբերգությունը տեղի է ունեցել Ստարե-Յաբլոնկի քաղաքում՝ նախօրեին ավարտված Եվրոպայի առաջնությունից հետո: Նշվում է, որ Եկատերինան խեղդվել է խաղային կորտերի հարևանությամբ գտնվող ջրավազանում: Ներկայումս հարուցվել է քրգործ՝ ոչ միտումնավոր սպանության հոդվածով: «Այս գիշեր՝ կեսգիշերին ոստիկանության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ ջրավազանից կնոջ դի են հանել: Այնտեղ ժամանած շտապօգնության բժիշկները փորձել են նրան վերակենդանացնել, սակայն՝ ապարդյուն: Ներկա պահին դժվար է ասել, թե որն է եղել աղջկա մահվան կոնկրետ պատճառը», հայտնել է քաղաքի ոստիկանության մամլո քարտուղարը: Ականատեսների վկայությամբ, գիշերը Կորոլյովան նետվել է Շելոնգ Մալի լիճը՝ անտեսելով դա արգելող նշանը: Երբ նա ջրի երես է դուրս եկել, նրա մարմին անշարժ է եղել: Նրան ափ են դուրս բերել և բժիշկներ կանչել, որոնք էլ արձանագրել են մարզուհու մահը:

Նմանատիպ նյութեր