հիմնական կայք
Լրահոս

Թրամփն ու Մակրոնը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը

Թրամփն ու Մակրոնը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը․ հաղորդում է CNBC-ն՝ Սպիտակ տան մամուլի հայտարարությանը հղումով:


«Կողմերը քննարկել են ընթացիկ ջանքերը, որոնք գործադրվում են Իրանի՝ միջուկային զենք ստանալն արգելելու, ինչպես նաև Մերձավոր Արևելքում Իրանի ապակայունացնող գործունեությունը դադարեցնելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նախօրեին Իրանը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով (ԳՀՀԾ) ստանձնած իր պարտավորություններից հրաժարվելու երկրորդ փուլի շրջանակում հայտարարել է, որ սկսում է ուրանի հարստացումը, որը կգերազանցի 3,67%-ի սահմանված շեմը:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք