211652_close_icon
views-count12173 դիտում article-date 12:55 09-07-2019

«Ռուսթավի-2» հեռուստակայանը պատժել է Պուտինին հայհոյող լրագրողին

Վրաստանում հեռարձակվող «Ռուսթավի-2» ընդդիմադիր հեռուստակայանի ղեկավարությունը երկու ամսով եթերից հեռացրել է մեկնաբան, «Պոստսկրիպտ» վերլուծական հաղորդաշարի հեղինակ Գիորգի Գաբունիային, ով հուլիսի 7-ին երեկոյան ուղիղ եթերում կոպիտ և գռեհիկ արտահայտություններով հայհոյել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Հաղորդում են վրացական լրատվամիջոցները։ Հուլիսի 8-ին հարյուրավոր վրդովված ցուցարարներ հավաքվել են «Ռուսթավի-2» հեռուստակայանի շենքի մոտ և բողոք են հայտնել լրագրողի արարքի դեմ, ինչը ստիպել է վեց ժամով ընդհատել եթերը: Գաբունիայի արարքը խստորեն դատապարտել և սադրանք են որակել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետ Մամուկա Բախտաձեն և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, ինչպես նաև Ռուսաստանի արտաքին գործոց նախարարությունը: Գաբունիային քննադատել է նաև Վրաստանի լրագրողների անկախ միությունը:

Նմանատիպ նյութեր