հիմնական կայք
Լրահոս

Դոնալդ Տուսկը ժամանել է Ադրբեջան

Դոնալդ Տուսկը ժամանել է Ադրբեջան Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը երկուշաբթի երեկոյան ժամանել է Ադրբեջան, գրում են տեղական լրատվամիջոցները:


Աղբյուրների հաղորդմամբ՝ Հեյդար Ալիևի անվան Բաքվի միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվել են Եվրոպական միության դրոշն ու Ադրբեջանի պետական դրոշը, հյուրի պատվին պատվո պահակախումբ է կանգնեցվել:

Տուսկին դիմավորել են Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յաղուբ Էյուբովը, պաշտոնատար այլ անձինք:

Նշենք, որ հուլիսի 10-ին Եվրոպական խորհրդի նախագահը կժամանի Հայաստան: Նույն օրը տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի ասուլիս։ Դոնալդ Տուսկին կընդունի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք