1255 դիտում
12:17 09-07-2019
Սինգապուրի տնտեսական զարգացման կառավարման խորհուրդը պատրաստ է սերտ համագործակցել հայ գործընկերների հետ
Սինգապուր կատարած պաշտոնական այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է այդ երկրի տնտեսական զարգացման կառավարման խորհուրդ:
Վերջինիս առևտրի և արդյունաբերության նախարարության մշակած ռազմավարության ներքո իրագործում է ներդրումների խրախուսմանն ուղղված գործողություններ` նպատակ ունենալով Սինգապուրը դարձնել գործարար և ներդրումային կենտրոն: Խորհուրդը պատասխանատու է կազմակերպությունների և ներդրողների համար արժեքավոր լուծումներ մշակելու և ներկայացնելու գործում, դրանով իսկ նպաստելով Սինգապուրում գործարար միջավայրի կայուն զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը:
Խորհրդի նախագահ Բեհ Սվան Գինը նշել է, որ իր գլխավորած խորհուրդը պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ, իրականացնել փորձի փոխանակում, տրամադրել տեխնիկական օժանդակություն: Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությանն են ներկայացվել ենթակառուցվածքների, արդյունաբերության, ներդրումների ներգրավման, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում Սինգապուրի զարգացման փորձն ու տպավորիչ ցուցանիշները, տնտեսության ոլորտում հարևան պետությունների հետ համագործակցության արդյունքները:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է Սինգապուրի տնտեսական զարգացման կառավարման խորհրդի հետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել փոխգործակցության պատրաստակամության համար: Հանդիպման ընթացքում հայկական պատվիրակության անդամները հարցեր են ուղղել խորհրդի անդամներին` հետաքրքրվելով տարբեր ուղղություններով խորհրդի կողմից իրականացվող քայլերի մասին:
Վարչապետ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի պաշտոնական այցը Սինգապուր ավարտվել է:
Նմանատիպ նյութեր
4400 դիտում
11:00 24-01-2018
Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է մեզ համար. ՀՀ վարչապետը Դավոսում հանդիպել է Սինգապուրի փոխվարչապետի հետ
1050 դիտում
14:03 05-02-2021
ՀՀ֊ն պատրաստ է ինտեգրացիոն գծով գործընկերների հետ սերտ համագործակցության. Նիկոլ Փաշինյան
2728 դիտում
08:45 09-05-2018
ԱՄՆ-ը շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին, ակնկալելով սերտ համագործակցել նոր կառավարության ու ժողովրդի հետ
Այս բաժնից
343 դիտում
17:00 08-05-2024
Ինչքան ապրեմ, մինչև վերջին շունչս հավատալու եմ, որ գնալու եմ Արցախ․ Գայա Արզումանյան
529 դիտում
16:46 08-05-2024
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ