211652_close_icon
views-count1121 դիտում article-date 11:52 09-07-2019

Հյուսիսային Կորեայում նամականիշեր են թողարկել՝ նվիրված Պուտինի և Կիմ Չեն Ընի հանդիպմանը

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում (ԿԺԴՀ) նամականիշեր են թողարկել՝ նվիրված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպմանը, հայտնում է ԿԺԴՀ-ում Ռուսաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջը: Հյուսիսային Կորեայի առաջնորդը Պրիմորիեի երկրամաս էր այցելել ապրիլի վերջին և Վլադիվոստոկում հանդիպել ՌԴ նախագահի հետ: Սա երկու քաղաքական գործիչների առաջին հանդիպումն էր և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի առաջին այցը Ռուսաստանի Դաշնություն՝ 2011 թվականին իշխանության գալուց ի վեր, ինչպես նաև ԿԺԴՀ-ի պետական խորհրդի նախագահի առաջին արտասահմանյան այցը՝ ապրիլին այդ պաշտոնում վերընտրվելուց հետո: «Այստեղ երկու նամականիշ է թողարկվել՝ նվիրված ԿԺԴՀ-ի պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ընի՝ մեր երկիր կատարած այցին և Վլադիմիր Պուտինի հետ նրա հանդիպմանը: «Ի հիշատակ ԿԺԴՀ-ի պետխորհրդի նախագահ, ԿԺԴՀ-ի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար ընկեր Կիմ Չեն Ընի`ՌԴ կատարած այցի»,- գրված է ԿԺԴՀ-ում Ռուսաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջում: Գրառմանը կից հրապարակվել են նամականիշերի լուսանկարները, որոնցից մեկը՝ երկու երկրների առաջնորդների պատկերով.
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր