հիմնական կայք
Լրահոս

Շղթայական ավտովթար Երևանում․ Mitsubishi-ն բախվել է Mercedes-ին, Land Rover-ին, Toyota-ին և 2 Opel-ներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շղթայական ավտովթար Երևանում․ Mitsubishi-ն բախվել է Mercedes-ին, Land Rover-ին, Toyota-ին և 2 Opel-ներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր, հուլիսի 9-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում Սարալանջի և Արմենակյան փողոցների խաչմերուկում Mitsubishi Pajero iO մակնիշի 35 MO 400 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է Mercedes մակնիշի 35 MU 369 համարանիշի, Land Rover մակնիշի 31 OS 781 համարանիշի, Opel մակնիշի 35 MF 732 համարանիշի, Toyota մակնիշի 51 MO 001 համարանիշի և Opel մակնիշի 35 SA 159 համարանիշի ավտոմեքենաներին։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու «Ռոսգոսստրախ» և SIL INSURANCE ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակում անվարույթ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք