211652_close_icon
views-count1143 դիտում article-date 10:51 09-07-2019

Աննա Հակոբյանը մշակութային այց է կատարել «Իստանա» և «Ազգային ժառանգության» թանգարաններ

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 8-ին Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետական նախարարի տիկին Ջեսիկա Տան Յի-Լինի ուղեկցությամբ այցելել է «Իստանա» ժառանգության թանգարան, ծանոթացել թանգարանի ցուցանմուշներին, գրառում կատարել թանգարանի հյուրերի հուշամատյանում։ Տեղեկացնում է [url=https://annahakobyan.am/%d5%a1%d5%b5%d6%81%d5%a5%d6%80/2019/07/09/%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a1-%d5%b0%d5%a1%d5%af%d5%b8%d5%a2%d5%b5%d5%a1%d5%b6%d5%b6-%d5%a1%d5%b5%d6%81%d5%a5%d5%ac%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%bd%d5%ab%d5%b6%d5%a3%d5%a1%d5%ba%d5%b8%d6%82%d6%80%d5%ab/]annahakobyan.am[/url] կայքը։ Այնուհետև Աննա Հակոբյանը Սինգապուրի «Ազգային ժառանգություն» թանգարանի կառավարման խորհրդի գործադիր տնօրեն Չանգ Հվի Նիի ուղեկցությամբ եղել է Ազգային ժառանգություն թանգարանում, որտեղ նա ծանոթացել է Սինգապուրի պատմությանը, մշակութային ժառանգությանն ու արխիվային նյութերին։

Նմանատիպ նյութեր