հիմնական կայք
Լրահոս

Ամերիկացի մենամարտիկը UFC-ի պատմության մեջ ամենաարագ հաղթանակն է տարել՝ 5 վայրկյանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամերիկացի մենամարտիկը UFC-ի պատմության մեջ ամենաարագ հաղթանակն է տարել՝ 5 վայրկյանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Խառը մենամարտերի (MMA) ամերիկացի մարզիկ Խորխե Մասվիդալը ամենաարագ հաղթանակն է տարել Մարտերի բացարձակ առաջնության (UFC) պատմության մեջ:


Լաս-Վեգասում ընթացող UFC 239 մրցաշարում 34-ամյա Մասվիդալը ընդամենը 5 վայրկյանում նոկաուտի է ենթարկել իր հասակակից, հայրենակից Բեն Ասկրենին:

Ծնկի հարված ընդունելով գլխին, Ասկրենը փլվել է ռինգում և այլևս չի կարողացել կանգնել:

Նախորդ ռեկորդը պատկանում էր ամերիկացի Դուան Լյուդվիգին, որը 2006թ, հունվարի 16-ին կանադացի Ջոնաթան Գուլեին նոկաուտի էր ենթարկել 6 վայրկյանում:

Պրոֆեսիոնալ մակարդակով Մասվիդալը 47 մենամարտում 34 հաղթանակ է տարել:

Տեսանյութ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք