211652_close_icon
views-count31635 դիտում article-date 22:40 08-07-2019

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Mitsubishi-ն բախվել է 06-ին, 06-ն էլ հայտնվել է «գաի սուպերմարկետի» աստիճանների վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Mitsubishi Pajero io մակնիշի 35 GV 986 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աբովյանի «գաի պոստի» հարևանությամբ գտնվող «գաի սուպերմարկետի» մոտ բախվել է կայանված վիճակում գտնվող ВАЗ 2106 մակնիշի 34 NA 927 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, իսկ 06-ը, առաջ ընթանալով՝ մասամբ հայտնվել է սուպերմարկետի աստիճանների վրա: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ Mitsubishi-ն վարել է կին, սակայն ոստիկաններին ներկայացել է ինչ-որ տղամարդ ով հայտնել, որ վարորդը ինքն է եղել: Ոստիկանությունը պարզում է, արդյոք նշված տեղեկությունը հավաստի է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր