հիմնական կայք
Լրահոս

Արտակարգ իրավիճակ Երևանում. Պետական եկամուտների կոմիտե են ժամանել մեծ թվով հրշեջներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արտակարգ իրավիճակ Երևանում. Պետական եկամուտների կոմիտե են ժամանել մեծ թվով հրշեջներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի Խորենացի 7 հասցեում գործող Պետական եկամուտների կոմիտե են ժամանել հրշեջների մի քանի մարտական հաշվարկ, ովքեր տեղեկություններ են ստացել, որ նշված շենքում հրդեհ է բռնկվել:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակը սկսվել է 6-րդ հարկի սենյակներից մեկից և այս պահին հրշեջները փորձում են մոտենալ կրակի օջախին, որպեսզի նախ կանխեն տարածումը, ապա մարեն այն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք