հիմնական կայք
Լրահոս

Ռուսաստանը և Վրաստանը այսօրվանից դադարեցնում են ավիահաղորդակցությունը

Ռուսաստանը և Վրաստանը այսօրվանից դադարեցնում են ավիահաղորդակցությունը Այսօրվանից ուժի մեջ է մտնում ՌԴ-ի և Վրաստանի միջև օդային փոխադրումները ժամանակավորապես դադարեցնելու որոշումը:


Երեկ վրացական Georgian Airways և MyWay Airlines ավիաընկերություններն իրականացրել են իրենց վերջին թռիչքները դեպի Ռուսաստան: Վրաստանից դեպի Ռուսաստան վերջին թռիչքները այսօր կիրականացնեն նաև «Ուրալյան ավիաուղիներ», «Աէրոֆլոտ» և «Պոբեդա» ռուսական ընկերությունները:

Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության գնահատմամբ՝ Վրաստանի հետ ավիահաղորդակցության դադարեցման հետևանքով ավիաընկերությունների կորուստները կկազմեն 3 մլրդ ռուբլի:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք