211652_close_icon
views-count1408 դիտում article-date 23:12 08-07-2019

Հայաստանը և Սինգապուրը կզարգացնեն զբոսաշրջային համագործակցությունը․ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սինգապուրի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի և Սինգապուրի Հանրապետության Սինգապուրի զբոսաշրջության խորհրդի միջև ստորագրվել է զբոսաշրջության բնագավառում համագործակցության ամրապնդման մասին փոխըմբռնման հուշագիր: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի ներկայությամբ փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետական նախարար Կոհ Պոհ Կունը: Հուշագրի նպատակն է զարգացնել զբոսաշրջության բնագավառում համագործակցությունը հավասարության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա։ Հուշագրով կողմերը համաձայնել են զբոսաշրջության բնագավառում փոխանակվել համապատասխան տեղեկատվությամբ և լավագույնփորձով, ստեղծել կարողությունների զարգացման հնարավորություններ, խրախուսել երկու երկրների մասնավոր հատվածների միջև համագործակցությունը գործարարհամաժողովների և B2B հանդիպումների միջոցով, տեղական և միջազգային մակարդակով երկու երկրների ճանաչելիության բարձրացման նպատակով կազմակերպել տարբեր ձևաչափերի ճանաչողականայցեր։

Նմանատիպ նյութեր