հիմնական կայք
Լրահոս

Ավտովթարի հետևանքով մահացել է ծանրորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ավտովթարի հետևանքով մահացել է ծանրորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Ավտովթարի պատճառով կյանքից անժամանակ հեռացել է ծանրորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը։ Օգոստոսի 29-ին նա կդառնար 31 տարեկան։


Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հուլիսի 4-ին ավտովթար էր տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 17։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Աղասի Աղասյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 VG 013 համարանիշի ավտոմեքենայով Մայիսյան կամուրջ - Նոյեմբերյան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա․ Աղասյանը, ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 31-ամյա Հակոբ Լոբասյանը և 33-ամյա Վարդան Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից մեկին հիվանդանոց են տեղափոխել Սանավիացիայի ուղղաթիռով։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք