հիմնական կայք
Լրահոս

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է վրացական հեռուստաալիքով Պուտինի հասցեին հնչած վիրավորանքներին

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է վրացական հեռուստաալիքով Պուտինի հասցեին հնչած վիրավորանքներին Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է վրացական հեռուստաալիքի եթերում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչած վիրավորանքներին։:


Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը կտրուկ դատապարտել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում նախագահ Պուտինի հասցեին հնչած վիրավորանքները՝ դրանք իր նվաստությամբ աննախադեպ արարք որակելով:

«Մենք կտրուկ դատապարտում ենք իր տեսակով աննախադեպ այս նվաստ արարքը՝ Ռուսաստանի ղեկավարի հասցեին հնչած անընդունելի արտահայտությունները վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում: Սա դիտարկում ենք վրացական արմատական ուժերի ևս մեկ բացահայտ սադրանք՝ ուղղված ռուս-վրացական հարաբերությունների խաթարմանը: Այս աղաղակող միջադեպը վառ օրինակ է այն բանի, թե ուր է տանում սանձարձակ ռուսատյացությունը»,-ասված է ՌԴ ԱԳՆ-ի կայքում հրապարակված մեկնաբանության մեջ:

Ռուսաստանի ԱԳՆ-ում նշում են, որ ի տարբերություն հունիսի 20-ին ռուսական խորհրդարանական պատվիրակության անդամների վրա կատարված հարձակման, վրացական իշխանությունները ոչ թե արդարացրել են արմատականներին, այլ ուժ են գտել դատապարտելու նրանց վարքագիծը:

«Տեսնում ենք նաև այն արդար վրդովմունքը, որով վրացական հասարակությունն ընկալել է այս երևույթը։ Ակնկալում ենք համապատասխան արձագանք միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների և լրագրողական հանրության կողմից: Նման դրսևորումները չպետք է տեղ ունենան քաղաքակիրթ երկրներում»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք