հիմնական կայք
Լրահոս

Թուրքական զինուժը Իրաքի հյուսիսում կրկին հարվածներ է հասցրել PKK-ին

Թուրքական զինուժը Իրաքի հյուսիսում կրկին հարվածներ է հասցրել PKK-ին Թուրքական զինված ուժերը օդային հարձակում են իրականացրել հյուսիսիրաքյան Զապ և Գարա շրջանների ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 4 ներկայացուցիչ: Այս մասին հայտնում է թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը:


Թուրքիայի պաշտպանության նախարարությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ օդային հարձակումն իրականացվել է Թուրքիայի զինված ուժերի կողմից Իրաքի հյուսիսային շրջաններում իրականցվող «Մագիլ» (Pençe) ռազմական գործողությունների շրջանակներում:

Թուրքական զինված ուժերի կողմից մայիսի 27-ից իրականցվում է «Մագիլ» (Pençe) անունը կրող ռազմական գործողությունը, որի նպատակն է վերացնել Իրաքի հյուսիսային հատվածներում գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության հենակետերը:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք