211652_close_icon
views-count1954 դիտում article-date 13:54 08-07-2019

Իրանում գրանցվել է 5.7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ

Հուլիսի 8-ին, տեղական ժամանակով ժամը 11:00-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:00-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 31.830 և արևելյան երկայնության 49.550 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Մասջեդ Սոլեյման քաղաքից 26 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.7 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8 բալ: [url=http://www.bbc.com/persian/iran-48906856]BBC[/url]-ի հաղորդմամբ՝ երկրաշարժի հետևանքով կա տուժել է 20 մարդ, կա 1 զոհ, 4 վիրավոր:

Նմանատիպ նյութեր