211652_close_icon
views-count76393 դիտում article-date 12:15 08-07-2019

Ավտովթար Արմավիրի մարզում․ 24-ամյա վարորդը Opel-ով վթարի է ենթարկվել և հայտվել դաշտում․ կա 5 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, հուլիսի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։10-ի սահմաններում Արգավանդ-Արազափ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում 24-ամյա Սահակ Վ․-ն իր վարած Opel Astra մակնիշի 35 TD 025 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Սահակ․ Վ,-ն, նրա ուղևորներ՝ 39-ամյա Քնքուշ Ք․-ն, 48-ամյա Արմենուհի Խ․-ն, 57-ամյա Ռոզա Ս․-ն և 50-ամյա Լիաննա Շ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի գխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր