211652_close_icon
views-count8149 դիտում article-date 11:04 08-07-2019

Իրանի բանակի հրամանատարը հայտարարել է, որ Թեհրանը պատերազմի չի ձգտում

Իրանը չի ձգտում պատերազմ սանձազերծել ոչ մի պետության հետ, սակայն պատրաստ է անհրաժեշտության դեպքում պաշտպանելու իրեն: Հուլիսի 8-ին այս մասին հայտարարել է Իրանի բանակի գլխավոր հրամանատար Սեյեդ Աբդոլ Ռահիմ Մուսավին։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը պատերազմի չի ձգտում ոչ մի պետության հետ, բայց շատ լավ Է պատրաստված իրեն պաշտպանելու համար»,- մեջբերում է Մուսավիի խոսքը Mehr գործակալությունը: Նրա խոսքով՝ «այսօր թշնամին ի դեմս ԱՄՆ-ի կենտրոնացել է (Իրանի դեմ) հիբրիդային ռազմավարության վրա, որը բաղկացած է պատժամիջոցներից, սպառնալիքներից և հոգեբանական ճնշումից: Իրանի շուրջն իրադրությունը սրվել է այն բանից հետո, երբ հունիսի 13-ին Օմանի ծոցում երկու լցանավերում ենթադրյալ հարձակումից հետո տեղի ունեցան պայթյուններ և հրդեհներ: ԱՄՆ-ը միջադեպի պատասխանատվությունը բարդեց Իրանի վրա, նրան պաշտպանեցին Մեծ Բրիտանիան և Սաուդյան Արաբիան, իսկ Թեհրանն այդ մեղադրանքները հերքեց:

Նմանատիպ նյութեր