211652_close_icon
views-count1686 դիտում article-date 10:18 08-07-2019

Իրանը մեծացնում է ուրանի հարստացման ծավալները

Կիրակի օրը Իրանը սկսեց մեծացնել ուրանի հարստացման ծավալները: Այսօր առավոտյան արդեն, ըստ երկրի իշխանությունների, իսլամական հանրապետությունը կհատի 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրով սահմանված 3.67 տոկոսի հարստացման առավելագույն շեմը: Հաղորդում են իրանական լրատվամիջոցները։ Միջուկային համաձայնագրի կատարումից ևս մեկ հետքայլի մասին Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին: «Միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների նվազեցմանն ուղղված մեր երկրորդ քայլի պատճառը մեկն է` Եվրոպան և համաձայնագիրը կնքած մյուս պետությունները չկարողացան որևէ արժեքավոր քայլի դիմել, որ հնարավորություն կտար երաշխավորել Իրանի կողմից ստացվող եկամուտները, մասնավորաբար՝ նավթի վաճառքի արդյունքում ստացվող ֆինանսական մուտքերը», - հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարարը:

Նմանատիպ նյութեր