հիմնական կայք
Լրահոս

Պոզները հայտարարեց ՏԵՖի-ի մրցանակի ժյուրի կազմից դուրս գալու մասին. «Այն բացարձակապես դեմոկրատական չէ»

Պոզները հայտարարեց ՏԵՖի-ի մրցանակի ժյուրի կազմից դուրս գալու մասին. «Այն բացարձակապես դեմոկրատական չէ» Ռուսաստանցի հայտնի լրագրող և հաղորդավար, «Ռուսական հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամի առաջին նախագահ Վլադիմիր Պոզները հայտարարել է, որ հրաժարվում է ՏԵՖԻ-ից ցանկացած կարգավիճակով:


«Իմ կարծիքով, այսօր ՏԵՖԻ-ն կորցրել է իր համազգային նշանակությունը, զրկվել այն կարգավիճակից, որը նա անկասկած ուներ, դարձել է բացարձակապես շարքային մրցանակ՝ տասնյակ ուրիշների կողքին», հայտնել է նա իր կայքում:

Պոզները նշել է, որ մրցանակաբաշխությունում հաջողությունը կախված է նրանից, թե որ հեռուստաալիքը որքան ներկայացուցիչ ունի «Ռուսական հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամում, որը հանդիսանում է ՏԵՖԻ-ի մրցույթի հիմնադիրն ու կազմակերպիչը:

«Ես հրաժարվում էի հավատալ, որ գլխավոր երեք հեռուստաալիքների աշխատակիցներին հրահանգում են «հայրենասիրաբար» քվեարկել, այսինքն՝ քվեարկել հենց իրենց ալիքի ծրագրերի և թեկնածուների օգտին: Այդպիսի մոտեցման դեպքում ակնհայտ է, որ այն ալիքը, որն առավել մեծ թվով «ակադեմիկոսներ» ունի հիմնադրամում, նա էլ առավելություն է ստանում»:

Բացի այդ, Պոզները հիմնադրամի ղեկավարությանը հայտնել է, որ քանդակագործ Էրնստ Նեիզվեստնիի հետ պայմանագիր ունի և խոստում է ունեցել. «Նա համաձայնվել էր մրցանակի արձանիկի հեղինակ դառնալ և ինձանից խոսք էր վերցրել, որ եթե մրցույթը կորցնի այն ժողովրդավարական սկզբունքները, որոնք ի սկզբանե դրվել են նրա հիմքում», ապա արձանիկն այլևս չի շնորհվի մրցանակի տեսքով», ասել է Պոզները՝ ընդգծելով, որ մրցանակը դարձել է բացարձակապես ոչ ժողովրդավարական:

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք