211652_close_icon
views-count2371 դիտում article-date 19:56 07-07-2019

ՈւԽ․ Արթուր Ավետիսյանը դարձավ չեմպիոն օղակներ վարժությունում

Հայաստանն առաջին մեդալը նվաճեց 30-րդ Ունիվերսիադայում։ Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել Իտալիայի Նեապոլ քաղաքում ընթացող համաշխարհային ուսանողական խաղերում։ Այսօր ընթանում են սպորտային մարմնամարզության առանձին վարժությունների եզրափակիչները։ Օղակներ վարժությունում ելույթի համար ստանալով 14․900 միավոր՝ Արթուր Ավետիսյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Ավետիսյանը գերազանցել է 2017 թվականի Ունիվերսիադայի և 2018 թվականի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն թուրք Իբրահիմ Չոլակին, ով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը (14.800): Հիշեցնենք, որ օղակների որակավորման փուլում Արթուր Ավետիսյանը վաստակել էր 14,750 միավոր և երկրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ:

Նմանատիպ նյութեր