1961 դիտում
14:18 07-07-2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավարտել է այցը Վիտենամ. աշնանը կկայանա հայ-վիետնամական գործարար համաժողով
Ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
«Ամփոփելով, ցանկանում եմ նշել, որ վարչապետի բոլոր հանդիպումները, այդ թվում՝ Վիետնամի իր գործընկերոջ եւ գործարար շրջանակների հետ, անցան արդյունավետ։ Տնտեսության եւ հումանիտար ոլորտներում ձեռք բերվեցին կոնկրետ պայմանավորվածություններ, որոնց կյանքի կոչման ուղղությամբ, վստահ եմ, համապատասխան գերատեսչությունները կձեռնարկեն ակտիվ աշխատանքները։ Նշեմ, որ վիետնամական բավականին խոշոր գործարարներ շահագրգռվածություն հայտնեցին համագործակցելու հայկական կողմի հետ, նրանք մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին հայկական արտադրանքի, կոնյակի, գինու, վերամշակված գյուղմթերքի նկատմամբ»,- նշել է Վլադիմիր Կարապետյանը։
Նա ընդգծել է, որ վարչապետ Փաշինյանի պայմանավորվածությունները պետք է գործնական փուլ մտնեն աշնանը հայ-վիետնամական գործարար համաժողովի ընթացքում՝ հավելելով, որ քաղաքական առումով երկու երկրներն ունեն լիարժեք փոխըմբռնում, ինչը եւս կարեւոր է հատկապես միջազգային հարթակներում համագործակցելու առումով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
819 դիտում
23:04 09-02-2015
Քննարկվել են հայ-վիետնամական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցերը
2261 դիտում
15:33 17-03-2017
Հանոյում տեղի է ունեցել հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը
Այս բաժնից
487 դիտում
23:06 22-04-2024
Հայաստանի վարչապետը գնահատել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ իրենց հայրենիք վերադառնալու հնարավորությունը
427 դիտում
22:54 22-04-2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը բրիտանական լրատվամիջոցներին
625 դիտում
22:24 22-04-2024
Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը