211652_close_icon
views-count3738 դիտում article-date 13:41 07-07-2019

ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանի հանձնարարությամբ փոխնախարար Արմեն Հարությունյանը մեկնել է Վրաստան

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը մեկնել է Վրաստան Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժածների վիճակին տեղում ծանոթանալու և անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու համար: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/07/1129333/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, այսօր՝ հուլիսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վրաստանում: Ըստ նախնական տեղեկությունների՝ հայկական համարանիշներով Mercedes մակնիշի 51 TA 100 համարանիշի ավտոմեքենան Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 3 հոգի մահացել են, 5 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Վթարը տեղի է ունեցել Քարելի քաղաքի վարչական տարածքում և ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր