211652_close_icon
views-count2279 դիտում article-date 12:58 07-07-2019

ՄԱԿ-ը դատապարտում է Վենեսուելայում ոստիկանության կողմից իրականացվող հաշվեհարդարները

ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով գլխավոր հանձնակատարը դատապարտում է Վենեսուելայում ցույցերի ժամանակ ոստիկանության կողմից ‘’անհամաչափ ուժի’’ կիրառումը, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4988571.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Գլխավոր հանձնակատար Միշել Բաշելեյը, հունիս ամսին Կարակաս կատարած այցի ժամանակ նախագահ Մադուրոյին ասել է, որ Վենեսուելայի հատուկ ուժերի կողմից իրականացված գործողությունների արդյունքում մեծ թվով երիտասարդ անձինք են սպանվել: ՄԱԿ-ի կողմից հինգշաբթի օրը հրապարակված զեկույցում ասված է, թե ըստ կառավարության, ձերբակալությունների ժամանակ ցուցաբերված դիմադրության արդյունքում անցյալ տարի սպանվել է 5287, այս տարվա մայիսի 19-ից հետո` 1569 մարդ: ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, դրանց մի մեծ մասը արտադատական մահապատիժներ են եղել: Քսան ընտանիքներ պատմել են, թե ինչպես են սեւազգեստ հատուկ ջոկատայինները ժամանել առանց համարանիշների սեւ ավտոմեքենաներով: Ըստ նրանց հայտնած տվյալների, հատուկ ուժերի ծառայողները բռնությամբ մուտք են գործել իրենց տները, իրենց հետ տարել որոշ ապրանքներ, վիրավորել կանանց ու աղջիկներին, որոշ դեպքերում` նրանց լիովին մերկացրել: Բաշելեյը Վենեսուելայի ծովային ուժերի կապիտան Ռաֆաել Ակոստա Արեվալոյի սպանությունն անվանել է ‘’ցավալի’’: Վենեսուելայի իշխանությունները շաբաթ օրը երեկոյան էին հաստատել պաշտոնաթող կապիտան Արեւալոյի մահվան մասին լուրերը, որը ըստ ընդդիմության ղեկավարների ու նրա ընտանիքի անդամների, կալանավայրում ենթարկվել է կտտանքների: Նրան ձերբակալել էին Մադուրոյի դեմ հեղաշրջում իրականացնելու նպատակ ունեցող խմբի անդամ լինելու մեղադրանքով: Կարակասը չի ընդնունում այս մեղադրանքները: Ինչպես արտաքին գործերի նախարար Ուիլյամ Կաստիյոն է ասել, ‘’Վենեսուելայում չկա մարդասիրական ճգնաժամ’’: Ըստ ՄԱԿ-ի, Վենեսուելայի իշխանությունների նպատակը ժողովրդի շրջանում ահ ու սարսափ տարածելն է: Դա իրականացնելու համար ‘’անհավատալի’’ թվով ընդդիմադիրների այստեղ որսում ու սպանում են առանց դատավարության, ասված է զեկույցում: Տնտեսական ծանր պայմանների, գործազրկության բարձր մակարդակի, սննդամթերքի ու դեղամիջոցների մշտական պակասի պատճառով 2015 թվականից ի վեր Վենեսուելան մշտապես լքել է ավելի քան 4 միլիոն մարդ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր