124557 դիտում
09:41 07-07-2019
Ողբերգական ավտովթար Վրաստանում. հայկական համարանիշներով Mercedes-ը վթարի է ենթարկվել. կա 3 զոհ, 5 վիրավոր. ԼՐԱՑՎԱԾ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վրաստանում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հայկական համարանիշներով Mercedes մակնիշի 51 TA 100 համարանիշի ավտոմեքենան Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 3 հոգի մահացել են, 5 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարը տեղի է ունեցել Քարելի քաղաքի վարչական տարածքում և ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին:
Վթարի հետևանքով մահացածներից 2-ը երեխաներ են մեկը՝ կին:
Այս պահին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձում է համապատասխան կառույցներից պարզել ինքնավթար է, թե բախում, ինչպես նաև մահացածների և վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակչի անունով և նրանք ընտանիքով այս գիշեր մեկնել էին Վրաստան:
***
13:30
[color=#CC0000]Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ պարզվել է՝ ավտոմեքենան վարել է 43-ամյա Արթուր Միրիջանյանը, մահացածներն են՝ 42-ամյա Ռուզաննա Հովհաննիսյանը, 7-ամյա Արմինե Մաթևոսյանը, 15-ամյա Էրիկ Միրիջանյանը, իսկ վարորդ Ա. Միրիջանյանն ու մյուս ուղևորներ, 13-ամյա Ռաֆայել Մաթևոսյանը, 31-ամյա Մելանիա Մարգարյանը, 15-ամյա Լիլիա Միրիջանյանն ու 13-ամյա Միհրան Միրիջանյանը տեղափոխվել են մի մասը՝ Քարելիի բժշկական կենտրոն, մի մասը՝ Գորիի:[/color]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: