2281 դիտում
20:54 06-07-2019
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ. Եթե Թրամպը վերընտրվի, ՆԱՏՕ-ն կվերանա
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի կարծիքով, առաջիկա 4-5 տարվա ընթացքում ՆԱՏՕ-ն կդադարեցնի իր գոյությունը, եթե Դոնալդ Թրամպը վերընտրվի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում:
«Եթե նա վերտընտրվի, խոստանում եմ ձեզ, որ ՆԱՏՕ-ն չորս կամ հինգ տարի անց կվերանա», ասել է Բայդենը CNN-ին տված հարցազրույցում:
Բայդենը ընդգծել է, որ բուն գաղափարը, որ ԱՄՆ-ը առաջիկա 20-30 տարիների ընթացքում կմնա առանց դաշինքների կամ դաշնակիցների, հղի է մեծ աղետներով:
«Ինչպե՞ս մենք կարող ենք լուծել «Իսլամական պետության» հարցն առանց ԱՄՆ-ի նախագահի կողմից 50 կամ 60 երկրից բաղկացած դաշինք կազմելու», ասել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1324 դիտում
18:45 28-05-2015
Միշել Պլատինի. Եթե Բլատերը նորից վերընտրվի, ՈւԵՖԱ-ն կխզի հարաբերությունները ՖԻՖԱ-ի հետ
859 դիտում
07:31 14-12-2023
Եթե ՀՖՖ նախագահը վերընտրվի, հարյուրավոր երեխաների ապագան հարցականի տակ է լինելու. «Ժողովուրդ»
Այս բաժնից
382 դիտում
14:16 21-04-2024
ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության բարելավման նպատակով զորավարժություն կանցկացնի
391 դիտում
13:45 21-04-2024
Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին