211652_close_icon
views-count5883 դիտում article-date 16:40 06-07-2019

Ադրբեջանի զորամասերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, զոհվել են զինծառայողներ

Ադրբեջանի զորամասերից մեկում այսօր առավոտյան պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհեր են գրանցվել, հայտնում է [url=https://ria.ru/20190706/1556269275.html?fbclid=IwAR3qOLRjYCQjZ2BtngpQ4tdcpQu_tShzTjrr3D5YliWwGuLFmiDZewhh8Hk]ria.ru[/url] գործակալությունը՝ երկրի պաշտպանության նախարարությանը հղումով: Գերատեսչության համաձայն՝ դեպքը «դժբախտ պատահարի հետևանք» է: «Զինծառայողներից մեկը գետնին է գցել տանկային արկ, ինչից հետո պայթյուն է տեղի ունեցել»,- ասվում է տարածված հաղորդագրությունում: Միջադեպի հետևանքով մահացել է 2 զինվորական՝ ենթասպա և կրտսեր սերժանտ: Եվս մի ենթասպա ծանր վիրավորում է ստացել: Պայթյունի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

Նմանատիպ նյութեր