4218 դիտում
15:41 06-07-2019
ՀՀ նախագահը պարեց Քարահունջի թթի փառատոնի մասնակիցների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Արմենպրես»
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սյունիքի մարզի Քարահունջ համայնքում մասնակցում է թթի փառատոնին: ՀՀ նախագահը միջոցառման ընթացքում նաև պարեց փառատոնի մասնակիցների հետ:
Ինչպես հաղորդում է [url=https://armenpress.am/arm/news/980913.html]«Արմենպրես»[/url]-ի թղթակիցը, թթի փառատոնին մասնակցում է նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Քարահունջի թթի փառատոնի կազմակերպիչ Նունե Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ Քարահունջ գյուղում արդեն երրորդ անգամ են անցկացնում թթի փառատոնը, մինչ այդ երկու տարի թթի փառատոնը տեղի է ունեցել Գորիսում:
«Մենք վեր ենք հանում մեր հին ավանդույթները: Եթե տեսնեք, այստեղ միայն ալկոհոլ չի ներկայացված: Այստեղ ներկայացված է թթից սարքած դոշաբ, մուրաբաները, ուտեստները, որոնց մեջ թութը օգտագործվում է»,- ասաց նա:
Նունե Մանուկյանը տեղեկացրեց, որ թթի փառատոնի շրջանակներում ներկայացված է 25 տաղավար:
Թթի փառատոնի մեկնարկը տրվել է մրցութային թութ թափելու արարողությամբ, ինչից հետո տեղի է ունենում ավանդական ուտեստների համտես և ցուցահանդես-վաճառք:
Փառատոնի ընթացքում ներկայացվելու է թթից օղու թորման ողջ գործընթացը, տեղում ստեղծվում է լավաշի 2 թխման կետ, գաթայի թխման կետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2163 դիտում
17:48 06-07-2019
Նախագահ Արմեն Սարգսյանը Քարահունջ համայնքում մասնակցել է Թթի փառատոնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
880 դիտում
20:10 25-04-2024
Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է
502 դիտում
20:08 25-04-2024
Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում
733 դիտում
19:43 25-04-2024
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել