211652_close_icon
views-count2289 դիտում article-date 13:50 06-07-2019

ԱՄՆ-ում 100-ամյա տղամարդը և 102-ամյա կինն ամուսնացել են

ԱՄՆ-ի Օհայո նահանգում 100-ամյա տղամարդը և 102-ամյա կինը ամուսնացել են: Նորապսակներ Ջոն և Ֆիլլիս Քուքերը իրենց համատեղ կյանքի սկիզբը տոնում են Օհայոի ծերանոցում, գրում է [url=https://edition.cnn.com/2019/07/04/us/newlyweds-at-100-and-102-trnd/index.html]CNN[/url]-ը: Ջոնը, որի 100-ամյակը վերջերս է լրացել, Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան է, իսկ նրա ընտրյալը՝ Ֆիլլիսը, օգոստոսին արդեն կդառնա 103 տարեկան: Տարեց կնոջ խոսքով՝ երկարակեցությունը իր ընտանիքում սերնդեսերունդ է գալիս. նրա մայրը 106 տարի է ապրել: Աղբյուրի հաղորդմամբ՝ զույգը անցած շաբաթ գնացել է դատարան՝ ամուսնության թույլտվություն ստանալու և պարզել է, որ կարող է հենց տեղում ամուսնանալ: Թեև անսպասելի ամուսնությանը, զույգը այդ որոշումը վաղուց էր կայացրել.նրանք ընկերություն են արել գրեթե մեկ տարի: «Անկեղծ ասած՝ մենք անմիջապես սիրահարվեցինք միմյանց: Գիտեմ, որ կկարծեք, թե դա անհնարին է մեր տարիքի մարդկանց համար, բայց փաստն այն է, որ սիրահարվեցինք»,- CNN-ի հետ զրույցում հայտնել է կինը: «Մենք պարզապես համատեղելի ենք շատ առումներով, վայելում ենք մեկս մյուսի ընկերակցությունը»,- հավելել է Ջոն Քուկը: Հաստատության խոսքով՝ զույգը սիրում է միասին ճաշել, նստել արևի տակ և ամուսնությունից հետո պատրաստվում է այլ կարգավիճակով, բայց նույն կյանքով ապրել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր