հիմնական կայք
Լրահոս

Ռուսաստանում հույս են հայտնել ընդլայնել ԱՄՆ-ի հետ շփումները

Ռուսաստանում հույս են հայտնել ընդլայնել ԱՄՆ-ի հետ շփումները Մոսկվան հույս ունի ընդլայնել Վաշինգթոնի հետ շփումները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, գրում է lenta.ru-ն:


Անտոնովը հույս է հայտնել, որ շփումների ընդլայնումը տեղի կունենա նաև նախարարական մակարդակով: Նա նշել է, որ բանակցություններից հետո երկրները բազմաթիվ հարցեր ունեն քննարկելու, որոնց շուրջ «շփման եզրեր» կարելի է գտնել:

Սակայն իրադարձությունների նման զարգացման համար պետք է «բարենպաստ մթնոլորտ» ստեղծվի, հավելել է դեսպանը։

Նշենք, որ հունիսի 28-ին Պուտինն ու Թրամփը բանակցություններ են վարել Ճապոնիայի Օսակա քաղաքում՝ G20 գագաթնաժողովի շրջանակներում, որը տևել է գրեթե մեկուկես ժամ: Երկու երկրների նախագահների քննարկման թեմաներն են եղել Իրանը, Ուկրաինան, Սիրիան, Վենեսուելան, միջուկային զենքի չտարածումը: Կրեմլում ընդգծել են, որ երկու առաջնորդների հանդիպումը չպետք է դիտարկել որպես պահանջների պարզ փոխանակում:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք