211652_close_icon
views-count1473 դիտում article-date 11:27 06-07-2019

ԱԷՄԳ-ը Իրանի հարցով արտահերթ նիստ կանցկացնի հուլիսի 10-ին

ԱՄՆ-ն կոչ է արել ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) 35 պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի արտակարգ նիստ հրավիրել Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Այս արտահերթ հանդիպում եկող չորեքշաբթի, հուլիսի 10-ին անցկացնելու առաջարկով է դիմել Վիեննայում միջազգային կազմակերպություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ջեքի Ուոլքոթը, հայտնում է [url=https://www.reuters.com/article/us-iran-nuclear-iaea/un-nuclear-watchdogs-board-to-meet-on-iran-at-request-of-us-idUSKCN1U01UD]Reuters[/url] գործակալությունը: Ավելի վաղ ԱԷՄԳ-ը հաստատել էր, որ Թեհրանն առաջին անգամ խախտել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի դրույթը և մեծացրել է հարստացված ուրան պահելու սահմանը: ԵՄ մի շարք երկրներ, ներառյալ Գերմանիան, Իրանին նախազգուշացրել էին համաձայնագրի հետագա խախտումներից խուսափել: Իրանի հետ վեճը սրվել է այն բանից հետո, երբ Թեհրանը հրաժարվել է կատարել ՀԳՀԾ շրջանակում պարտավորությունների մի մասը, որից ԱՄՆ-ն միակողմանի կարգով դուրս է եկել 2018 թվականի մայիսին: Վաշինգտոնն ի պատասխան խստացրել է Թեհրանի դեմ պատժամիջոցները և տարածաշրջան է ուղարկել ռազմական նավեր և ռմբակոծիչներ:

Նմանատիպ նյութեր