211652_close_icon
views-count1775 դիտում article-date 20:00 05-07-2019

Էրդողանը Սիրիային սահմանակից թուրքական քաղաքում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն է համարում

Թուրքիայի Հաթայ նահանգի՝ Սիրիային սահմանակից Ռեյհանլը քաղաքում տեղի ունեցած ավտոմեքենայի պայթյունը, նախնական տվյալներով, կարող է ահաբեկչություն լինել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Նախնական տվյալներով կատարվածը կապ ունի ահաբեկչության հետ: Հավանաբար պայթուցիկ է գործի դրվել: Մեքենայում գտնվածները սիրիացիներ են եղել: Մենք կսպասենք, քանի դեռ չունենք հետաքննության արդյունքները»,- Ստամբուլում լրագրողներին ասել է Էրդողանը: Ըստ «Անադոլու»-ի տվյալների՝ պայթյունի հետևանքով մահացել է երկու մարդ, ևս երկուսը վիրավորվել են: Դեպքի վայրում ձեռնարկվել են անվտանգության միջոցառումներ, փակվել են փողոցները:

Նմանատիպ նյութեր