3623 դիտում
15:45 05-07-2019
Մինսկ-2019-ի մասնակիցները մեծարվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մեծարման երեկո էր կազմակերպել Մինսկում ավարտված 2-րդ Եվրոպական խաղերին մասնակցած մարզիկների, մեդալակիրների և չեմպիոնների պատվին։
Ողջույնի խոսքում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ասաց․
«Մինսկում դուք Հայաստանի պատիվը բարձր պահեցիք, ձեր շնորհիվ հնչեց Հայաստանի հիմնը և բարձրացավ դրոշը, դուք արեցիք անհնարինը՝ փառք ու պատիվ ձեր ծնողներին, ձեր մարզիչներին՝ այդպիսով դուք հայ ազգին ավելի մեծ ճանաչում բերեցիք։ Վերջին տասնամյակներին բոլորը տեսնում են, որ հայկական սպորտը զարգացում է ապրում ՝ շնորհիվ մեր մարզիկների և մարզիչների ճիշտ աշխատանքի։ Աշխարհի բոլոր հայերը լարված սպասում են ձեր հաղթանականերին՝ կլինի Հայաստանում, թե սփյուռքում։
Օլիմպիական խաղերին մեկ տարի է մնացել: Յուրաքանչյուրդ օլիմպիական չեմպիոն կարող եք դառնալ այդ հնարավորությունը ձեր ձեռքում է, միայն պետք է ավելի լավ մարզվել: Ձեզ համար ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի հասնեք ձեր նպատակին։ Օլիմպիական մեդլաների քանակը պետք է շատ լինի, որ աշխարհը տեսնի՝ հայ ազգը ուժեղ է և հաղթող։ Դուք մեր ազգի հերոսներն եք։ Աստված պահապան ձեզ»- խոսքը եզրափակեց Գագիկ Ծառուկյանը։
ՀԱՕԿ նախագահի խոսքից հետո մարիզկները նրան նվիրեցին Մինսկում կայացած 2-րդ Եվրոպական խաղերի փոխանցումավազքի ջահը։
Խորհրդանշական նվերը նրան հանձնեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։
Նմանատիպ նյութեր
3810 դիտում
16:32 23-05-2020
Մայիսի 25-ին կիրականացվեն Մինսկ-Երևան-Մինսկ և Մոսկվա-Երևան չվերթները
Այս բաժնից
3961 դիտում
23:34 18-04-2024
Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
898 դիտում
22:06 16-04-2024
19 հայ բռնցքամարտիկներ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
862 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը