211652_close_icon
views-count1569 դիտում article-date 11:01 05-07-2019

Նիկոլ Փաշինյանը արդեն Վիետնամում է. նա Հանոյում հարգանքի տուրք է մատուցել Հո Շի Մինի հիշատակին․ News.am

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն արդեն Վիետնամում է: Նա այսօր՝ հուլիսի հուլիսի 5-ի առավոտյան ծաղկեպսակ է դրել Զոհված հերոսների հուշարձանին, ապա այցելել Հո Շի Մինի դամբարան: Գրում է [url=https://news.am/arm/news/522251.html?fbclid=IwAR3tZasEL-Yq5dULZXuHcFpztgfG16BUIBqqcdGbztbgZM62bg70mdF5210]News.am[/url]-ը։ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է նաև Գրականության տաճար, որն ունի հազար տարվա պատմություն: Այս համալիրը ծառայել է որպես յուրատեսակ համալսարան: Նշենք, որ Վիետնամ այցի ընթացքում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ: Այնուհետև երկու երկրների կառավարությունների ղեկավարները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Վիետնամի վարչապետի անունից ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի կտրվի պաշտոնական ընթրիք: Վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թի Քիմ Նգանի հետ: ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպումներ կունենա նաև ՎՍՀ առևտրի պալատի ղեկավարության և վիետնամցի գործարարների հետ, կայցելի Վիետնամում Հայաստանի դեսպանություն, որտեղ կհանդիպի «Վիետնամ-Հայաստան բարեկամություն» հասարակական կազմակերպության անդամների հետ: Հուլիսի 7-9-ին էլ Սինգապուրի վարչապետ Լի Սիեն Լոնգի հրավերով Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այց կկատարի Սինգապուրի Հանրապետություն: Մանրամասն՝ [url=https://news.am/arm/news/522251.html?fbclid=IwAR3tZasEL-Yq5dULZXuHcFpztgfG16BUIBqqcdGbztbgZM62bg70mdF5210]սկզբնաղբյուր[/url] կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր