211652_close_icon
views-count2904 դիտում article-date 21:52 04-07-2019

Ամերիկահայ հայտնի դերասանուհի և պրոդյուսեր Նորա Արմանին Հայաստանում է

Պատանի հանդիսատեսի թատրոնում հուլիսի 12-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «ՄԵՐՍԵԴԵՍ» ներկայացումը, որի գլխավոր դերում ամերիկահայ հայտնի դերասանուհի և պրոդյուսեր ՆՈՐԱ ԱՐՄԱՆԻՆ է: Մեկ գործողությամբ դրաման հիմնված է իրական դեպքերի վրա: Հանդիսատեսի աչքի առաջ ներկայացվում է մի ամբողջ սերնդի կենսագրություն՝ խորհրդային ռեժիմի պատճառած անհարմարություններից մինչև Հայաստանի անկախացում: Եղեռնի հետևանքով հեռավոր Սալոնիկում հաստատված գաղթական հայերի զավակների՝ Մերսեդեսի և Զարուհու առջև ի վերջո ծառանում է հարց՝ հայրենիքը սիրել հեռվի՞ց, թե վերադառնալ պապերի երկիրը ու զրկանքներով հաստատել հայրենասիրությունը: Այս եւ շատ այլ հարցերի պատասխանները կգտնենք Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում դիտելով «ՄԵՐՍԵԴԵՍ» ներկայացումը: Պիեսի հեղինակ՝ Անուշ Ասլիբեկյան-Արծրունի Բեմադրությունը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանի Երաժշտությունը՝ Վահան Արծրունու ­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ [b]ՊՀԹ մամուլի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր