հիմնական կայք
Լրահոս

Հուլիսի 7-ից հայ բժիշկները Հալեպի բնակչությանը ծառայություններ կմատուցեն բացառապես անվճար հիմունքներով

Հուլիսի 7-ից հայ բժիշկները Հալեպի բնակչությանը ծառայություններ կմատուցեն բացառապես անվճար հիմունքներով Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը և Հյուպատոսարանում ՀՀ մարդասիրական խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը հուլիսի 3-ին հյուրընկալել են Ալ-Իհսան հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին։ Այս մասին գրառում է կատարվել Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ի Ֆեյսբուքի էջում։


Հանդիպման ընթացքում քննարկվել է Հալեպ քաղաքում հումանիտար իրավիճակի հարցը, շեշտադրվել է հատկապես որակյալ բժշկական ծառայությունների խիստ պակասը քաղաքի առավել տուժած թաղամասերում։ Ձեռք‭ ‬է‭ ‬ ‭բերվել‭ ‬ ‭ ‬պայմանավորվածություն,‭ ‬ ‭ ‬որ‭, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում, Սիրիայում հայկական հումանիտար‭ ‬ ‭ ‬առաքելության խմբի ‭ ‬կազմում‭ ‬ ‭ ‬ընդգրկված‭ ‬ ‭ մանկաբույժին և գինեկոլոգին հնարավորություն‭ կընձեռվի իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնել ըստ ՄԱԿ-ի կարիքների գնահատման սանդղակի ընտրված վայրում՝ ծրագրի շրջանակում գործող բժշկական կենտրոնում։

Հուլիսի 7-ից հայ բժիշկները ծառայություններ կմատուցեն Հալեպի բնակչությանը՝ բացառապես անվճար հիմունքներով։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք