211652_close_icon
views-count3723 դիտում article-date 21:56 03-07-2019

Ալիևը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում Թրամփի օգնությունն ստանալու հույս է հայտնել. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/07/03/aliev/3040808]Tert.am[/url]-ը գրում է. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում նշել է, որ դեռևս չլուծված Ղարաբաղյան հիմնախնդիրը «մեծ, ցավոտ հարց» է Ադրբեջանի ժողովրդի համար, գրում է haqqin.az-ը: Ուղերձի տեքստում Ալիևն ընդգծել է, թե իբր Լեռնային Ղարաբաղը և դրան հարող 7 շրջանները «վաղեմի ադրբեջանական հողեր» են: «Հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ և արդար ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի պահանջների հիմքով, որոնք սահմանվել են Հելսինկյան եզրափակիչ ակտով՝ մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ասել է Ալիևը: Նա նշել է, որ Ադրբեջանն այդ հարցում ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, ինչպես նաև անձամբ Թրամփի կողմից հետևողական և վճռական դիրքորոշման հույս ունի: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/07/03/aliev/3040808]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր