211652_close_icon
views-count3337 դիտում article-date 20:44 03-07-2019

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան Բուլղարիայում մասնակցել է «Աշխարհի Գավաթ»-ի առաջնությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 2-ին, Բուլղարիայում՝ Վարնայում, կայացավ Կիոկուշին կարատեի «Աշխարհի Գավաթ»-ը, որին իր մասնակցությունն ունեցավ նաև շիհան Անդրանիկ Հակոբյանի ղեկավարած Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան՝ գրանցելով հետևյալ հաջողությունները. 1-ին տեղ-Համլետ Թարվերդյան 2-րդ տեղ-Վահագն Հակոբյան 2-րդ տեղ- Դավիթ Կարապետյան 3-րդ տեղ- Լիլիաննա Կարապետյան 3-րդ տեղ- Անժելա Զալինյան Վահագն Հակոբյանն արժանացավ ևս մեկ մրցանակի՝ տղաների մեջ գրանցած «Լավագույն տեխնիկայի» համար: Աղջիկների մեջ «Լավագույն տեխնիկայի» համար նախատեսված մրցանակին արժանացավ Լիլիաննա Կարապետյանը: Շնորհավորում ենք ֆեդերացայի մարզիկներին՝ հաջող մրցելույթների կապակցությամբ՝ մաղթելով անսպառ ուժ ու մարտունակ ոգի: Մեր մարզիկները հերթական անգամ ապացուցեցին, որ ի զորու են հայոց եռագույնը պատվով ծածանելու ցանկացած երկրում և որ հայաստանյան ֆեդերացիան ամենահզորներից մեկն է աշխարհի մակարդակով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր