211652_close_icon
views-count1663 դիտում article-date 16:59 03-07-2019

Կրակովը կարող է հրաժարվել Եվրոպական խաղեր անցկացնելուց

Լեհական Կրակովը կարող է հրաժարվել Եվրոպական երրորդ խաղերն անցկացնելու մտքից: Այդ մասին հայտարարել է Կրակովի քաղաքապետ Յացեկ Մայխրովսկին: Եվրոպական երրորդ խաղերի մայաքաղաքը ընտրվել էր հունիսի 22-ին Մինսկում կայացած Եվրոպական օլիմպիական կոմիտեների գագաթաժողովի ժամանակ: «Մենք դեռևս ֆինանսավորման մասին ոչ մի հստակ տեղեկություն չունենք, այդ իսկ պատճառով տեղյակ չենք՝ կկարողանանք արդյոք անցկացնել այդ Խաղերը: Չենք կարող թույլ տալ, որպեսզի քաղաքը վճարի Խաղերին ժամանող 12 հազար մարդու ծախսերը»,-նշել է քաղաքապետը: Հիշեցնենք, որ Կրակովը միակ քաղաք-թեկնածուն էր: Ավելի վաղ խոսվում էր, որ Խաղերի անցկացման հայտ է ցանկանում ներկայացնել նաև Կազանը, սակայն վերջնական հայտ չի ներկայացրել:

Նմանատիպ նյութեր