հիմնական կայք
Լրահոս

Լիբիայում հրթիռակոծել են աֆրիկացի փախստականների ապաստարանը. կա 40 զոհ, 80 վիրավոր

Լիբիայում հրթիռակոծել են աֆրիկացի փախստականների ապաստարանը. կա 40 զոհ, 80 վիրավոր Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում հրթիռակոծվել է աֆրիկացի փախստականների ժամանակավոր ապաստարանը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ, վիրավորվել՝ 80-ը:


Ինչպես հայտնում է The Guardian-ը, հարձակումն իրագործվել է գեներալ Խալիֆա Հաֆթարին հավատարիմ ուժերի կողմից: Նշվում է, որ հարվածի պահին կենտրոնում 120 փախստական է եղել:

Վերջին 3 ամսվա ընթացքում սա Հաֆթարի զորքերի կողմից ամենաարյունալի հարձակումն էր, որի նպատակն է գրավել միջազգային հանրության կողմից ճանաչված կառավարության վերահոսկողության տակ գտնվող մայրաքաղաքը:

Հիշեցնենք, որ այս տարվա գարնանը Հաֆթարը հրամայել է գրոհ սկսել Տրիպոլիի դեմ՝ «այն ահաբեկիչներից ազատագրելու համար»:

Երկրում երկիշխանություն է տիրում՝ արևելքում իշխում է ընտրված խորհրդարանը, իսկ Տրիպոլիում՝ արևմուտքում, ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված կառավարությունը: Արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են Լիբիական ազգային բանակի հետ:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք