հիմնական կայք
Լրահոս

Ռուսաստանն առաջատարն Է առաջին կիսամյակում վրացական գինու ներմուծման գծով

Ռուսաստանն առաջատարն Է առաջին կիսամյակում վրացական գինու ներմուծման գծով Վրաստանի Գինու ազգային գործակալությունը հուլիսի 3-ին հաղորդել Է Ռուսաստան գինու արտահանման աճի մասին՝ նշելով, որ առաջին կիսամյակում ՌԴ-ն զբաղեցրել Է առաջին տեղն ալկոհոլային արտադրանքի այդ տեսակի ներմուծողների թվում։ Հաղորդում է tass.ru-ն:


Հրապարակված տվյալների համաձայն՝ Վրաստանը հունվարից մինչեւ հունիս Ռուսաստան Է ատահանել ավելի քան 25 միլիոն շիշ գինի, ինչը 6 տոկոսով ավելի Է 2018 թվականի նույն տվյալների համեմատությամբ:

Ներմուծված վրացական գիների քանակով երկրորդ տեղն զբաղեցնում Է Ուկրաինան: Գործակալության տվյալներով՝ առաջին կիսամյակում Ուկրաինան ներմուծել Է ավելի քան 3,7 միլիոն շիշ գինի: Այնուհետեւ գալիս են Չինաստանը (3,5 միլիոնից ավելի շիշ), Լեհաստանը (1,8 միլիոնից ավելի շիշ) եւ Ղազախստանը (1,6 միլիոնից ավելի շիշ):

Գործակալությունում պնդում են, որ հունվարից մինչեւ հունիս 88 տոկոսով աճել Է վրացական գինու արտահանումն ԱՄՆ, մատակարարվել Է ավելի քան 354 հազար շիշ: Առաջին կիսամյակում վրացական գինու արտահանման աճ Է դիտվում նաեւ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան՝ 120 տոկոս (55 հազարից ավելի շիշ), Լիտվան՝ 68 տոկոս (315 հազարից ավելի շիշ), Մոնղոլիան՝ 68 տոկոս (146 հազարից ավելի շիշ), Բելառուսը՝ 32 տոկոս (889 հազարից ավելի շիշ), Իսրայելը՝ 20 տոկոս (131 հազարից աելի շիշ), Կանադան՝ 12 տոկոս (83 հազարից ավելի շիշ):

Ընդամենն առաջին կիսամյակում Վրաստանը շուրջ 40,5 միլիոն շիշ գինի Է մատակարարել 44 երկրների, ինչը 6 տոկոսով ավելի Է անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ: Արտահանված գինու ընդհանուր արժեքը գերազանցել Է 98 միլիոն դոլարը, ինչը 9 տոկոսով ավելի Է անցյալ տարվա ցուցանիշների համեմատությամբ:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք