հիմնական կայք
Լրահոս

Արմեն Գրիգորյան. Նվաճած մեդալները մեծ աշխատանքի արդյունքն են

Արմեն Գրիգորյան. Նվաճած մեդալները մեծ աշխատանքի արդյունքն են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խորհրդական, Մինսկում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արմեն Գրիգորյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց Եվրոպական 2-րդ խաղերին Հայաստանի մասնակցությունը:


Ավարտվեցին 2-րդ Եվրոպական խաղերը: Հայաստանի հավաքականը 11 մեդալ նվաճեց՝ 5 ոսկե, 3 արծաթե, 3 բրնոզե: Կխնդրեմ ամփոփել Եվրոպական խաղերին Հայաստանի պարտվիրակության մասնակցությունը:

Կարծում եմ՝ բավական լավ մասնակցություն ունեցանք: Նախապատրաստական աշխատանքները սկսել էին ամիսներ առաջ: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով ստեղծվեց աշխատանքային խումբ, որում ընդգրկված յուրաքանչյուր անձ համակարգեց է իր մասնագիտական ոլորտը՝մարզահագուստ, դեղորայք և վիտամիններ, ԶԼՄ-ների հետ աշխատանք և այլն: Բոլոր պատասխանատուները ամիսը մեկ, երկու անգամ հավաքվում էին քննարկման և ըստ կատարված աշխատանքի քայլ առ քայլ գնում էինք առաջ: Եվրոպական խաղերում 9 մարզաձևից 11 մեդալ ունեցանք, որը մեծ հաջողություն է: Այդ մեդալները պատահակն չէին՝ այլ մեծ աշխատանքի արդյունք: Առաջին անգամ ենք վերադառնում Հայաստան երկնիշ թվի մեդալմերով: Սա հրաշալի է:

Միայն ափսոսում եմ հեծանվորդ էդգար Ստեփանյանի համար, ով կարող էր լավ մասնակցել, բայց ձեռքի կոտրվածքը խանգարեց նրան: Շնորհավորում եմ մարզիկներին և մարզիչներին նրանց կատարած աշխատանքի համար: Առջևում Օլիմպիական խաղերն են, որին պետք է լուրջ նախապատրաստվենք և լավ մասնակցություն ունենանք:

-Եթե 10 բալանոց սանդղակով գնահատենք Խաղերը, ի՞նչ գնահատական կտանք, որպես պատվիրակության ղեկավար:

-Կարծում եմ՝ ամեն ինչ շատ ճիշտ էր արված: Բոլոր ուղղություններով ամեն ինչ լավ էր կազմակերպված. տրանսպորտը, ուտելիքը, պարգևատրման արարողությունը և այլն: Մարզադահլիճները շատ լավն էին՝ մեծ և բազմաֆունկցիոնալ: Բելառուսը շատ լուրջ էր նախապատրաստվել այս Խաղերն: Կգնահատեմ 10 բալ: Մինսկը կարող է ապագայում Օլիմպիական խաղերի թեկնածու քաղաք լինել:

-Իսկ հնարավոր է, որ Երևանը երբևէ ունակ լինի ընդունել Եվրոպական խաղեր:

-Հնարավոր է, եթե մենք ունենանք համապատասխան մարզադահլիճներ: Կարծում եմ՝ հյուրանոցային պայմաններով ապահովված ենք, բայց մարզական կառույցներով դեռ կաղում ենք: Մի քանի մարզական նոր կառույց է պետք, որպեսզի կարողանանք ընդունել նման մասշտաբի միջոցառումներ:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք