հիմնական կայք
Լրահոս

Իզմիրի մոտ SOCAR ընկերության վարձած նավում տեղի է ունեցել պայթյուն և հրդեհ․ կա 1 զոհ

Իզմիրի մոտ SOCAR ընկերության վարձած նավում տեղի է ունեցել պայթյուն և հրդեհ․ կա 1 զոհ Հուլիսի 1-ի երեկոյան Petkim նավահանգստում (թուրքական Իզմիրի մոտ) լցանավի վրա պայթյուն է տեղի ունեցել: Արդյունքում տուժել են Իտալիայի 15 քաղաքացիներ, Ռումինիայի մեկ քաղաքացի և Petkim-ի մեկ աշխատակից: Իտալիայի քաղաքացիներից մեկը՝ Ռոբերտո Մոնտեգուրդիան, զոհվել է: Հայտնում են թուրքական լրատվամիջոցները։


Պայթյունը հրդեհ է առաջացրել Synzania նավում, որի մեջ էր ներմղվում նավթամթերք: Պայթյունի պատճառն առայժմ հայտնի չէ: Դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով հրշեջներ և փրկարարներ։

Petkim նավահանգիստը պատկանում է Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերությանը: Իտալական նավը վարձել էր SOCAR Turkey դուստր ընկերությունը: SOCAR-ի կայքում տեղի ունեցածի մասին դեռևս ոչ մի տեղեկություն չի հրապարակվել:

Թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով տեղական իշխանություններին, հայտնում են, որ պայթյունը տեղի է ունեցել լցանավի մեջ պրոպիլեն ներմղելիս: PETKİM-ի գրավոր հայտարարության մեջ նշված է, որ հրդեհը տեղի է ունեցել չպարզված պատճառով՝ իտալական դրոշի ներքո լողարկող Synzania նավ հեղուկ ածխաջրածին լիցքավորելիս:

Synzania լցանավի ջրատարողությունը մոտ 4 հազար տոննա է: Տեղական դատախազությունը պատահարի քննություն է կատարում:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք